Տնօրեն

                        Մարիամ Ավետիքի Առաքելյան

 

 Ծնվել է 1969թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Շիրակի մարզի ք. Լենինականում:

Սովորել և ավարտել է Լենինականի Մ. Արմենի անվան N34 միջնակարգ դպրոցը:
1986-1991թթ. սովորել և ավարտել  է  Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը:
1992թ. աշխատել է  Գյումրու գիշերօթիկ դպրոցում որպես քիմիայի ուսուցչուհի:
1995թ. աշխատել է Մ. Արմենի անվան N34 դպրոցում որպես քիմիայի ուսուցչուհի:
2003-2007թթ. սովորել և  գերազանցության դիպլոմով ավարտել  է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի  կենսաքիմիայի ֆակուլտետը:
2003թ. աշխատել է  Գյումրու N34  և Գյումրու N28 միջնակարգ դպրոցների միաձուլման արդյունքում  կազմավորված «Գյումրու N28 միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ-ում որպես  ուսումնական գծով փոխտնօրեն:
2006թ. աշխատել է նույն դպրոցում որպես դաստիարակության գծով փոխտնօրեն:
2011թ. օգոստոսի 11-ին նշանակվել է Գյումրու N28 հիմնական դպրոցում  որպես գործադիր տնօրենի պաշտոնակատար: Նույն թվականի  հոկտեմբերի 6-ին նշանակվում է նույն  դպրոցի գործադիր տնօրեն:
Ունի հրատարակված հոդվածներ՝ «Հիմնական դպրոցի տնօրենի վարչական գործունեության հաջողության տեխնոլոգիան» և «Կրթության կառավարումը՝ որպես միջառարկայական հետազոտությունների օբյեկտ»: