«45 րոպե աշխարհի շուրջ»

Գյումրու №28 հիմնական դպրոցի 6-9-րդ դասարանցիները Լ.Պետրոսյանի գլխավորությամբ անցկացրեցին «45 րոպե աշխարհի շուրջ» խորագրով միջոցառումը:

Միջոցառումն սկսվեց փոքրիկ Իշխանի մուտքով, ում միացավ աշխարհագրագետը, այնուհետև մասնակից մեկնաբանի միջոցով սկսվեց շքերթ 16 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Վերջիններս հանդես եկան իրենց երկրին բնորոշ տարազով, պարով և այլ խորհրդանիշով:
Նշենք, որ շքերթին էին մասնակցում նաև արևելքի մեծերը՝ Կոնֆուցիոսը, Օմար Խայամը, Մահաթմա Գանդին: Առանձնհատուկ էր նաև Գալիլեո Գալիլեի և Ադրեանո Չելենտանոյի մուտքը:
Մեղայականով հանդես եկավ Ադոլֆ Հիտլերը:
Շքերթն ավարտվեց հայերի մուտքով, ովքեր հանդես եկան «Կարնո յարխուշտա» պարով: