«100 հոդված 100 տարվա մասին»

Գյումրու №28 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհիներ Մերի Հայկի Առաքելյանը և Լիզա Հովհաննեսի Ղազարյանը, պատմության ուսուցչուհի Ան. Առաքելյանի ղեկավարությամբ, 2017թ. մայիսի 30-ին մասնակցեցին Գյումրու թիվ 26 ավագ դպրոցում կայացած Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված «100 հոդված 100 տարվա մասին» խորագրով գիտական ընթերցումներին` «ՇՈՒՄ» ԳԿ ՀԿ նախագահ Կարինե Ալեքսանյանի ղեկավարությամբ:

Աշակերտները հանդես եկան «Փոքր ազգերի նման ճակատագրեր» և «Զինվորական փառքի գագաթ» խորագրերով զեկուցումներով:
Մերի Հայկի Առաքելյանի աշխատանքը ներկայացված էր տեսանյութի միջոցով: Աշխատանքները մեծ ոգևորությամբ ընդունվեցին ներկաների կողմից, հնչեցին գովեստի ու խրախուսանքի խոսքեր և լավագույն ընթերցումների համար արժանացան պատվոգրի: