«Օ’Հենրիի կյանքն ու ստեղծագործական ուղին»

2017թ. մարտի 14-ին Գյումրու №28 հիմնական դպրոցի դահլիճը կրկին մարդաշատ էր:
8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները ներկաների դատին հանձնեցին Օ’Հենրիի կյանքին ու գործունեությանը նվիրված միջոցառումը. անհատականություն, ով ապրեց և, ինչպես ինքն է նշել իր ընթերցողին գրված նամակում, ապրելու է, քանի կարդում են իր տողերը:
Միջոցառման ավարտական ակորդը Օ’Հենրիի «Մոգերի ընծաների» բեմադրությունն էր:
Արվեստի լեզուն հոգու լեզուն է…
Օտար լեզվով մատուցումը բնավ խոչընդոտ չհանդիսացավ, որ ներկաները վայելեին և զգային Օ’Հենրիի մտքերի խորքային նշանակությունը: