«Ցերեկույթ՝ նվիրված Համո Սահյանին»

Փետրվարի 22-ին Գյումրու №28 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հ. Սահյանին:
Դահլիճում Սահյանի բնաշխարհն էր ներկայացված, որն էլ մեծ ոգևորություն պարգևեց ներկաներին:
7-րդ դասարանցիները ասմունքով, հետաքրքիր փաստերով, երգ ու պարով համեմեցին միջոցառումը:
Հնչեցին «Նաիրյան դալար բարդի», «Մասրենի», «Դռները բացե’ք, գարուն է գալիս» երգերը:
Միջոցառման ընթացքում սահյանական շունչը թևածում էր դահլիճում:
Միջոցառումն ավարտվեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գ. Մուրադյանի ասմունքով` « Ես կուզենայի…..»
Ես կուզենայի,
Որ մարդիկ իրար շատ վստահեին,
Որ գլխի վրա պահեին իրար,
Ուսերի վրա իրար պահեին:
Ես կուզենայի, որ մարդիկ իրար լավ հավատային,
Որ իրարից լույս առնեին նրանք
Եվ աստղերի պես իրար լույս տային: