«Սրբազան հաց»

Գյումրու №28 հիմնական դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական միջոցառում՝ «Սրբազան հաց» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին 6-8-րդ դասարանների աշակերտները: Դահլիճի նրբաճաշակ ձևավորումը շատ տրամադրող էր. ամեն իր հիշեցնում էր քարքարոտ հողից արդար վաստակով դժվարությամբ հաց քամող անխոնջ աշխատավորին: Դահլիճում բուրում էր անուշահամ, ախորժաբեր սրբազան հացը:
Միջոցառման նպատակն էր՝ ներկայացնել հացի ստեղծման պատմությունը արտից, ալրաղացից և թոնրատնից մինջև մեր սեղանները հասնելը: