«Սուրբ Զատիկ»

«Գյումրու №28 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախակրթարանի ավագ   «Ա» նախադպրոցական խմբում մանկավարժ-դաստիարակ Լիզա Նալբանդյանի ղեկավարմամբ տեղի ունեցավ բաց դաս-պարապմունք՝ նվիրված Սուրբ Զատկի տոնին: Լ.Նալբանդյանը ներկայացրեց օրվա խորհուրդը, սաների շուրթերից հնչեց «Տերունական աղոթքը»: Մեկնաբանեցին ձվերը գունավոր ներկելու, ինչպես նաև լավաշի և գինու օգտագործման խորհուրդը: Սաները թվարկեցին Զատկի տոնին պատրաստվող ճաշատեսակները: Երգեցին երգեր՝ նվիրված Սուրբ Զատկի տոնին՝ երաժշտության մանկավարժ- դաստիարակ Իրինա Վարդևանյանի գլխավորությամբ: Բաց դաս-պարապմունքը նպաստեց երեխաների հոգևոր դաստիարակությանը: