«Սուրբ Զատիկ»

 

Գյումրու №28 հիմնական դպրոցում անցկացվեց հերթական դաս-միջոցառումը՝ նվիրված «Սուրբ Զատկի» տոնին, որը կազմակերպել էր ներառական կրթության բազմամասնագիտական թիմը:

Միջոցառումն սկսվեց տերունական աղոթքով:

Ներկայացվեցին Մեծ Պահքի 7 կիրակիների, ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրվա խորհուրդները:

Արտասանեցին ոտանավորներ, երգեցին երգեր: Միջոցառումն ավարտվեցին ձվակռվով:

Միջոցառումը սովորողներին տվեց հոգևոր և բարոյական դաստիարակություն, ծանոթացրեց հայկական ավանդույթներին  և ծեսերին:

Միջոցառումն   իրականացվեց կրթության  առանձնահատուկ  պայմանների  կարիք  ունեցող  սովորողների   համար`  նրանց  զարգացման  սոցիալական  հարմարվածությունը  և  հասարակության  մեջ  լիարժեք  ներառումն  ապահովելու,  մյուս  սովորողների  հետ  կրթության  իրավունքի  իրացման  հավասար  հնարավորություն  ընձեռելու  նպատակով: