«Մեսրոպյան տառեր»

Գյումրու №28 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հոգեպարար միջոցառում՝ «Մեսրոպյան տառեր» խորագրով: Միջոցառումը ներկայացրին դպրոցի 1բ-ին դասարանի թոթովախոս փոքրիները, որոնք իրենց հուզմունքն ու ուրախությունը փոխանցեցին դահլիճի հանդիսատեսին: Դասվար Ն.Գզիրյանի շնորհիվ 1բ- ին դասարանցիները գեղեցիկ ելույթ ունեցան՝ ամփոփելով իրենց տառաճանաչությունն ու առարկայական գիտելիքները: Դահլիճում տիրում էր գարնանային վառ տրամադրություն: