«ՄԵԾ ՀԱՅԴՈՒԿԱՊԵՏԸ՝ ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ»

ՀՀ Շիրակի մարզի Գյումրու №28 հիմնական դպրոցի դահլիճը կրկին մարդաշատ էր:
Դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանցիների մասնակցությամբ իր հերթական բարձրաճաշակ միջոցառումը ներկայացրեց պատմության ուսուցչուհի Անահիտ Առաքելյանը: «Մեծ Հայդուկապետը» խորագիրը կրող բազմաբովանդակ միջոցառումը նվիրված էր Անդրանիկ Օզանյանին:
Բանաստեղծությունները, հայրենաշունչ երգն ու պարն ընդմիջվում էին մեծ զորավարի մտորումներով և ելույթներով:
Կարծես Անդրանիկի անմահ ոգին էր թևածում դահլիճում՝ հայրենասիրության հևք ու շունչ տալով ներկաներին ու հիշեցնելով հայոց պատմության հերոսական էջերը: