«Հրաժեշտ այբբենարանին»

Գյումրու №28 հիմնական դպրոցում տեղի ունեցավ 1ա-ին դասարանի դասվար Լ.Մարգարյանի կողմից կազմակերպած «Հրաժեշտ այբբենարանին» խորագրով միջոցառումը: Երեխաները կարողացան մտովի տեղափոխվել 5-րդ դար: Գիտակցեցին ազգապահպանման հարցի կարևորությունը և մեծ ուսուցչապետի արարչագործությունն ու սխրանքը, որը փրկեց մեզ այդ վտանգից:
Զուր չէ ասված. «Եվ այր մի, որ ծնվեց ու ապացուցեց, որ այնտեղ է սխրանքն սկսվում, ուր վերջանում է ամեն մի հնար…»
Երեխաները հայաշունչ խոսքերով գովերգեցին մայրենի լեզուն: