«Հովհաննես Շիրազ»

Լոկ այն ժամանակ կլինեմ երջանիկ,
Երբ որ երջանիկ լինեն ողջ մարդիկ…
(Հովհ. Շիրազ)

Գյումրու №28 հիմնական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված հավերժական գարունների արքայի՝ Հովհաննես Շիրազի ծննդյան տարելիցին : Միջոցառման հեղինակը դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ան. Սարուխանյանն էր, որի սաները 8բ-րդ դասարանի աշակերտներն ասույթներով, բանաստեղծություններով, երգ ու պարով ներկայացրեցին մի փոքրիկ պատառիկ՝ մեծ մարդու կյանքից:
Կյանք, որն ապրեց և անմահացավ մեծն Շիրազը՝ հատկապես իր Մայրապատում և Մասիսապատում թեմաներով:
Բանաստեղծի անմահ ոգին թևածում էր դահլիճում՝ հայրենասիրություն, սեր և երջանկություն սփռելով բոլորի հոգիներին և հանգրվան գտավ Մասիսի լանջին:

Պիտի բացվեն հայոց հույսի ճամփաները կապան,
Ես կմնամ միշտ Մասիսին՝ որպես Նոյան տապան…