«Ծաղկազարդ»

Գյումրու №28 հիմնական դպրոցում Ծաղկազարդի տոնին նվիրված միջոցառում էր: Նախակրթարանի ավագ «Բ» նախադպրոցական խմբի սաները թեմատիկ բեմադրություններով, երգերով և բանաստեղծություններով ներկայացրին Ծաղկազարդի խորհուրդը: Տոնը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Տարիներ առաջ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր: Նախակրթարանի սաների շուրթերից հնչած աղոթքը ձոն էր առ Աստված , և հանդիսատեսին պարզ դարձավ, որ մանկան հոգու մաքրությունը կփրկի աշխարհը: