«Ծաղկաբույլ»

Գյումրու №28 հիմնական դպրոցի 4գ-րդ դասարանում անցկացվեց միջոցառում՝ «Ծաղկաբույլ» թեմայով: Դասվար Գ. Մովսիսյանը աշակերտների միջոցով ստացել էր գեղեցիկ ծաղկաբույլ:
Միջոցառումն սկսվեց հայկական երաժշտությամբ, թռչունների դայլայլով: Աշակերտները ներկայացրին գարունը, արտասանեցին բանաստեղծություններ, երգեցին գարնանը նվիրված երգեր: Բնութագրեցին ծաղիկների թագուհուն՝ վարդին, ներկայացրին բոլոր ծաղիկներին:
Յուրաքանչյուր ծաղկին բնութագրելիս՝ արտասանեցին համապատասխան բանաստեղծություններ:
Դահլիճում թևածում էր գարնանային շունչը: