«Ծաղիկներ»

Գյումրու №28 հիմնական դպրոցում տեղի ունեցավ 2գ-րդ դասարանցիների ինքնատիպ միջոցառումը՝ «Ծաղիկներ» խորագրով, որը կազմակերպել էր դասվար Ք.Մկրտչյանը:
Ծաղիկներից պայծառ փոքրիկները իրենց տպավորիչ արտասանությամբ, երգ ու պարով ներկայացրին գարնանային ծաղիկները իրենց ողջ հմայքով:
Աշակերտների խոսքը սահուն էր և գրագետ: Միջոցառման ավարտին հնչեցին բազմաթիվ շնորհավորանքի և շնորհակալական խոսքեր՝ ուղղված թե´ դասվարին, թե´ աշակերտներին: