«Խաղաղություն»

Խաղաղություն ամենքին և ամենուր, այդ ենք միայն ողջ աշխարհին կամենում… Գյումրու №28 հիմնական դպրոցում 2բ-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ «Խաղաղություն» խորագրով, որը կազմակերպել էր դասվար Հ.Գևորգյանը: Միջոցառմանը երեխաների շուրթերից հնչեցին երգեր և բանաստեղծություններ՝ նվիրված խաղաղությանը: Աշակերտները ոչ միայն արտասանեցին բանաստեղծություններ, այլև կոչ արեցին ողջ աշխարհին՝ ապրել խաղաղ երկնքի տակ: Այս միջոցառման շնորհիվ և՛ երեխաները, և՛ հյուրերը պատկերացրեցին իրենց երազած կատարյալ աշխարհը, ուր բոլորն ապրում են խաղաղության,սիրո և բարության ներքո: