«Ի՛մ թանկ, ի՛մ նվիրական…»

Գյումրու №28 հիմնական դպրոցում եռուզեռ էր: Մասնակիցները՝ 5բ-րդ դասարանի աշակերտները, դասղեկ Ռ. Գրիգորյանի մասնակցությամբ, ներկայացրեցին «Ի՛մ թանկ, ի՛մ նվիրական…» խորագրով միջոցառումը: Այն սկսվեց գեղեցիկ պարով, ասմունքեցին բանաստեղծություններ՝ նվիրված մայրերին: Միջոցառումը համեմվեց ասույթներով, ընդմիջվեց երգ ու պարով, դաշնամուրային համարներով: Ապահովված էր գեղագիտական ճաշակը: Միջոցառումն ավարտվեց հայկական պարով: