«Գարուն և մայրիկ»

Գյումրու №28 հիմնական դպրոցի նախակրթարանի ավագ «Ա» նախադպրոցական խմբում տեղի ունեցավ միջոցառում՝ «Գարուն և մայրիկ» խորագրով:
Ծաղկաշատ և ծաղկաբույր դահլիճը լիքն էր հյուրերով:
Ամենուր վառ գույներ էին և գարնանային ջերմ տրամադրություն:

Ծաղիկների գեղեցիկ տեսակների հագուստներով սաներն իրենց սրտի բարեմաղթանքները հղեցին ծնողներին և ուսուցիչներին: Նրանց խոսքը հղկված էր, սահուն, իսկ աչիկները ժպտում էին արևի նման:
Միջոցառման վերջում, որպես ավետաբեր գարնան խորհրդանիշ, բոլորին բաժանվեցին ձնծաղիկներ:
Ծաղկաբույր գարնան թովչանքը գերել էր բոլորին: