«Բացահայտենք Հայաստանը»

Գյումրու №28 հիմնական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Փ.Քաղցրիկյանի՝ «Բացահայտենք Հայաստանը» միջոցառումը 7ա-րդ դասարանի աշակերտների հետ: Միջոցառումը ճանաչողական էր՝ հագեցած տեսաֆիլմով, հայրենասիրական բանաստեղծություններով, պատմական տվյալներով: Դահլիճում թևածում էին հայրենասիրական երգն ու երաժշտությունը: