«Ատոմի ֆիզիկա»

Գյումրու №28 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Էռնեստ Ռեզերֆորդին:
Միջոցառումը կրում էր «Ատոմի ֆիզիկա» խորագիրը:
Մասնակցում էին 9ա-րդ, 9բ-րդ, և 8ա-րդ դասարանների աշակերտները (ֆիզիկայի ուսուցչուհի` Ն.Մ. Ասատրյանը):
Միջոցառումը հարուստ էր հանճարեղ մարդկանց խոսքերով, բանաստեղծություններով և կենսագրական տեղեկություններով:
Միջոցառումը զարդարեցին երաժշտական համարները:
Յուրահատուկ տրամադրություն ստեղծեց «Կատակում են ֆիզիկոսները» մասը:
Միջոցառման կարևոր մաս էր կազմում հայ ժողովրդի մեծագույն գիտնականներին նվիրված բաժինը: