«Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն»

Ս/թ մարտի 4-ին Գյումրու №28 հիմնական դպրոցի դահլիճը կրկին մարդաշատ էր:
Իր հերթական գեղեցիկ միջոցառումն անցկացրեց դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Բավական Հարությունյանը:
Այս անգամ 5ա-րդ դասարանի աշակերտները գեղեցիկ, վարժ և սահուն ռուսերենով ներկայացրեցին «Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն» խորագիրը կրող մրցույթ — միջոցառումը: Ոգևորված էին բոլորը. աշակերտների շուրթերից հնչեցին գեղեցիկ բանաստեղծություններ, ասույթներ, երգեր և թևավոր խոսքեր աշխատանքի մասին:
Բազմաբովանդակ և հետաքրքիր մրցույթն էլ ավարտվեց աշխատասեր խմբի հաղթանակով:

Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն,
Դարձնում գիտակ ու սիրելի ամեն գործում,
Ով աշխատի՝ նա կուտի,
Ա՛յս է կարգը աշխարհի…